Բայդենի խորհրդականը Կրեմլի հետ մասնավոր բանակցություններ է վարում. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլՎերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կապի մեջ է եղել Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրագրողների խոսքով՝ բանակցություններն ընթանում են երկու երկրների հաղորդակցության ուղիները բաց պահելու համար և նվիրված են Ուկրաինայում հակամարտության սրումը (ներառյալ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը) կանխելուն։ Միաժամանակ, նշվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության դադարեցման հարցի կարգավորումն այս քննարկումների նպատակը չէ։
Պարբերականը նաև նշում է, որ Ռուսաստանի հետ կապեր պահպանելու Սալիվանի ցանկությունը աջակցություն չի գտնում ԱՄՆ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների շրջանում։