10.000 $ ժամկետանց բարբեքյու սոուսի համար
Աշխարհ
Բարբեքյու սոուսի մեկ շիշը, որը արտադրվել էր 90-ական թվականներին՝ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին նվիրված McJordan բուրգերի համար, eBay-ում վաճառվել է 9.995 հազար դոլարով, գրում է Lenta.ru-ն:
Սուոսի պիտանելության ժամկետը լրացել է 1992 թվականին: Վաճառողը չի բացահայտել գնորդի անունը` նշելով միայն, որ դա մի տղամարդ է Չիկագոյից: Բենկը ենթադրել է, որ գնորդը Chicago Bulls բասկետբոկային խմբի երկրպագու է. այդ թիմում է խաղացել Մայքլ Ջորդանը: Գործարքի պայմաններով, սոուսը անվճար կառաքվի:
Նշենք, որ McJordan-ը McDonald's-ի առաջին բուրգերն էր, որ մարդու անուն ստացավ: Ինչպես գրում է Chicago Tribune-ը, Բենկին ոգևորել է այն փաստը, որ մի կնոջ հաջողվել է McNugget վաճառել 8.1 հազար դոլարով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)