Թուրքիայում քաղաքացիները վարկային քարտերով են վճարում սննդի և վառելիքի համար. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի բնակիչները գնալով ավելի շատ են վարկային քարտերով վճարում խանութներում և բենզալցակայաններում, հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակությունը նշում է, որ վարկային քարտերի ակտիվ օգտագործումը հարկադրված միջոց է։ Գնաճի պատճառով մարդիկ ստիպված են վարկային քարտերով վճարել սննդի և վառելիքի համար։ Առանց փոխառու միջոցների քաղաքացիները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ընդգծում է Bloomberg-ը։
Ստամբուլի միջբանկային քարտերի կենտրոնի վերջին տվյալների համաձայն, որը հետևում է քարտերի ծախսերին, վարկային քարտերով սննդամթերքի գնումներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 137%-ով, մինչդեռ սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում ծախսերն աճել են 116%-ով:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 28-ի դրությամբ Թուրքիայի քաղաքացիների կուտակած վարկային քարտերի պարտքը կազմել է 364 միլիարդ լիրա (մոտ 20 միլիարդ դոլար) (այս ցուցանիշը գրեթե կրկնակի է, քան մեկ տարի առաջ)։