Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ հազարի
Աշխարհ
Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ հազարի։ Ինչպես նախօրեին հաղորդել է «Reuters»–ը, դեռ 49 մարդ համարվում են անհետ կորած։ Փոթորիկից և ջրհեղեղից ավելի շատ տուժել են Ֆիլիպինների առափնյա շրջանները՝ Կաղայան դե Օրո և Իլիգան քաղաքները, որոնք գտնվում են երկրի հարավում։ «Reuters» նշում է, որ տեղի իշխանությունները փորձում են զոհերին արագ հողին հանձնել, հետագա վարակիչ հիվանդություններից խուսափելու համար։ Ըստ Ֆիլիպինների իշխանության հայտնած տվյալների՝ փոթորիկից տուժել է մոտ 338 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ