Փելոսին կարող է հրաժարական տալ ամուսնու դեմ մահափորձի պատճառով. CNN
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ հնարավոր հրաժարականի իր որոշման վրա կազդի ամուսնու՝ Փոլ Փելոսիի դեմ մահափորձը։
Լրագրող Անդերսոն Կուպերը նրան հարցրել է, թե արդյոք որոշել է, թե ինչ է անելու՝ նշելով, որ «շատ քննարկումներ են եղել այն մասին, թե հրաժարական կտա՞ք, եթե դեմոկրատները պարտվեն» Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։
Փելոսին ասել է, որ իր որոշման վրա «կազդի այն, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում»։ Դրանից հետո Կուպերը նրան հարց է տվել, թե արդյոք ամուսնու վրա հարձակումը կազդի՞ դրա վրա։ Փելոսին դրական պատասխան է տվել:
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի են ունենում միջանկյալ ընտրություններ, որոնցում կընտրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի մեկ երրորդը։