Մոսկվայում դատարանը պետական դավաճանության քրեական գործով Վերդիյան ազգանունով քաղաքացու է կալանավորել
ՌուսաստանՌԴ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության քրեական գործով կալանավորել է Վերդիյան (Вердиян) ազգանունով ռուսաստանցուն, РИА Новости-ին հայտնել են դատարանում։
«Նոյեմբերի 7-ին դատարանը բավարարել է Վերդիյան Գ.Կ.-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
«Պետական դավաճանություն» քրեական հոդվածով տղամարդուն սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։