Շուտով կմեկնարկեն Երիտասարդական խորհրդարանի դիմորդների քննությունները
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնառաջադրված անձանց ընտրության համար նախատեսված «Գրավոր առաջադրանքներ» գործնական հատվածում ընդգրկված հարցերը ներառելու են ՀՀ Սահմանադրության բոլոր գլուխները, բացառությամբ 5-րդ, 7-րդ, 9-րդ գլուխների, «Ազգային ժողովի կանոնակար» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ (բացառությամբ 40-րդ, 46-րդ հոդվածների), 6-րդ (բացառությամբ 51-րդ, 52-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների) եւ 7-րդ (բացառությամբ 56-րդ, 58-րդ, 59-րդ, 6-րդ հոդվածների) գլուխները, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ, 105-րդ, 105.1-րդ, 112-րդ հոդվածները:
Գրավոր առաջադրանքի փուլի մասնակիցների ցուցակներն ըստ օրերի եւ ժամերի կհրապարակվեն հոկտեմբերի 18-ին ԱԺ պաշտոնական կայքէջում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը