Ռուսաստանում մոբիլիզացվածների երեխաներին հետապնդում են
Համաշխարհային ՄամուլՉիտայում դասընկերները սկսել են հալածել մոբիլիզացված ռուսների երեխաներին։ Այս մասին հայտնում է CHITA.RU-ն։
Օրենսդիր ժողովի պատգամավոր Ռոման Բերգը տարածաշրջանի Օրենսդիր ժողովի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ պատմել է այն մասին, որ մոբիլիզացվածների երեխաներին դպրոցներում հալածում են։
Հրապարակման հետ զրույցում պետական գործիչը հավելել է, որ 13-15 տարեկան երեխաները բողոքում են բուլինգից։
«Արդեն ահազանգեր են հնչում այլ երեխաներից մոբիլիզացված երեխաների նկատմամբ անհավասար վերաբերմունքի մասին։ Տեսնում են, որ դասարանի մի քանի երեխաների անվճար ինչ-որ բան են տալիս, մյուսներին՝ ոչ։ Երեխաները չեն հասկանում, որ նրանց հայրերը պաշտպանում են իրենց հայրենիքը»,- Բերգի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։
Հանդիպման ընթացքում մարզի կրթության նախարարության ֆինանսատնտեսական աշխատանքի, հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչության պետ Օլգա Վասիլևան հավելել է, որ բուլինգի մասին տեղեկություններ է ստացել նաև իրենց բաժինը։ Նրա խոսքով, տեղի է ունեցել ծնող-ուսուցիչ ժողով՝ քննարկելու բուլինգը և մոբիլիզացված քաղաքացիների ընտանիքներին աջակցելու հարցը:
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, զրուցում ենք նաև տվյալ դասարանների ուսուցիչների հետ», - Վասիլևայի խոսքերը մեջբերում է պարբերականը: