Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռը կործանվել է սահմանված գոտուց դուրս. Kyodo
Համաշխարհային ՄամուլԿԺԴՀ-ն արձակել է ևս մեկ բալիստիկ հրթիռ, որը ընկնել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Համապատասխան տեղեկությունը հաստատել են Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունից։ Նախարարությունը կոչ է արել օդանավերին և ծովային նավերին հետևել տեղեկատվությանը և բեկորներ հայտնաբերելու դեպքում՝ առանց մոտենալու, հայտնել դրանք։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Kyodo գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկման դեպքում ԱՄՆ-ն միջուկային ավիակիր կուղարկի Ճապոնական ծով:
Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի լայնածավալ զորավարժությունները բացահայտ և ագրեսիվ սադրանք են՝ ուղղված ԿԺԴՀ-ի դեմ և տարածաշրջանում լարվածության սրմանը։