Տեղի կունենա «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը
Գիտություն և Մշակույթ
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա հայագետ, ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է չորս մասից։ Առաջինում՝ «Եդեմ երկրային և երկնային», հեղինակը միջագետքյան սեպագիր աղբյուրների և հայերենի տվյալների հիման վրա մեկնում է Եդեմի անվանումները, ճշգրտում է Եդեմից բխող չորս գետերի սեպագիր աղբյուրներում և Հին կտակարանում հիշատակվող անվանումներն ու ստուգաբանում դրանք։ Գրքի երկրորդ և երրորդ մասերում («Եդեմի արխիվը», «Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչև միջնադար») բերվում են գրավոր վկայություններ, որ Սյունիքի ժայռապատկերները փորագրել են «նախաջրհեղեղյան նահապետները»։ Մի նշանագրի օրինակով ցույց է տրվում Սյունիքի նշանագրերի անընդհատ գործածությունը Հայաստանում, սկսած վերին հին քարե դարից մինչև մեր օրերը, և նրանց առկայությունը շումերական և եգիպտական գրերում։ Գրքի վերջին մասը՝ «Հիքսոսների առեղծվածը», նվիրված է հիքսոսներին։ Հնագիտական, դիցաբանական և լեզվաբանական տվյալների հիման վրա առաջ է քաշվում հիքսոսների հայկական ծագման վարկածը։ Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակների համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում