Պուտինը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովի. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Bloomberg-ը, հղում անելով «իրազեկ» աղբյուրներին, պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չի մեկնի Ինդոնեզական Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին։
«Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չի գնա G20-ի գագաթնաժողովին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ նախագահի փոխարեն գագաթնաժողովին Ռուսաստանը կուղարկի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Չորեքշաբթի օրը, պատասխանելով G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին հարցին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ քննարկվում են G20-ին և ԱԽՏՀ-ին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձևաչափեր, որոշում կկայացվի օրերս։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն