Խերսոնի շրջանից ռուսական զորքերի դուրսբերումը «դրական որոշում է». Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «դրական» է համարում Ռուսաստանի որոշումը՝ զորքերը դուրս բերելու Խերսոնի շրջանի Դնեպրի վրայով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի որոշումը դրական որոշում է։ Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի G20-ին, ապա մենք այնտեղ Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկենք»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով՝ եթե գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր չլինի շփվել Պուտինի հետ, բանակցությունները կշարունակվեն հեռախոսով։
Ինչպես հավելել է Թուրքիայի նախագահը, Անկարան մտադիր է շարունակել միջնորդական ջանքերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։
«Այժմ խելամիտ կլինի որևէ ժամկետ նշել, ասել, թե երբ կավարտվի այս աշխատանքը», - հավելել է Էրդողանը։