Դուբայում «ուղղահայաց անտառով» երկնաքերեր կկառուցվեն
Համաշխարհային ՄամուլԻտալական Stefano Boeri Architetti ընկերությունը հայտարարել է Դուբայի կանաչապատման նախագծի մասին, որը կկառուցի երկու երկնաքեր, որոնք իրենցից կներկայացնեն, այսպես կոչված, «ուղղահայաց անտառ»։ Այս մասին հայտնում է New Atlas պորտալը։
Երկու շենքերը, որոնք դասավորված են V-աձ, ծածկվելու են տասնյակ հազարավոր ծառերով և թփերով, ինչպես նաև ջերմոցներով և հիդրոպոնիկ այգիներով: Այս երկնաքերերի բնակիչները մուտք կունենան դեպի կանաչ տեռասներ։ Նախագծի նախագծումն արված է այնպես, որ նվազեցնի նաև էլեկտրաէներգիայի սպառումը. դա հնարավոր է դարձել ֆոտոգալվանային կայանքի շնորհիվ, որն ունակ է արտադրել «մաքուր» էներգիա։
Հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի պահպանման խնդրին` հաշվի առնելով Դուբայի չոր կլիման։ Այսպիսով, նախատեսվում է տեղադրել կեղտաջրերի վերաշրջանառության ստանդարտ համակարգ, ինչպես նաև ջրազերծման համակարգ։
Նախագծի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։