Վաճառքի է հանվել Պետրոս Առաջինի՝ Ռուսական կայսրությունում հայերի վերաբնակեցման մասին հրամանագիրը. Mash
Գիտություն և Մշակույթ298 տարի առաջ Պետրոս Առաջինը հրամանագիր է ստորագրել Ռուսական կայսրությունում հայերի վերաբնակեցման մասին։ Իսկ այժմ այս հրամանագիրը վաճառվում է 33 մլն 400 հազար ռուբլով։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը:
«Հեռավոր XVIII դարում Ռուսաստանը գրավում է պարսկական հողերը Հյուսիսային Կովկասում և ցանկանում է ստանալ տեղի ժողովուրդների աջակցությունը: Քրիստոնյա հայերը ամենահուսալի տարբերակն էին: Եվ այսպես, կայսրը թույլ է տալիս նրանց տեղափոխվել ձեռք բերված տարածքներ, իսկ հետո հրամանագիր է ուղարկում Սուրբ Խաչ ամրոց (գտնվում էր Դաղստանում): Նա իր հրամանատարին ասում է՝ հայերին պետք է տեղավորել որտեղ ուզում են, և ամեն ինչ անել, որ նրանք ոչնչից չբողոքեն։
Մինչև 19-րդ դարը այս թուղթը պահվում էր ռուս-հայկական հարաբերությունների առաջին ուսումնասիրող, պատմաբան Կարապետ Եզյանի հավաքածուում։ Այն խնամքով պահպանվել է մինչ օրս ու արդեն պատրաստվում է դառնալ ինչ-որ մեկի սեփականությունը։ Դրա համար պահանջում են 33 մլն 400 հազար ռուբլի։ Կցվում են իսկությունը հաստատող բոլոր փորձաքննությունները»,- գրում է ալիքը: