Բակո Սահակյանը պարգեւներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգեւներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի խորացման գործում:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու