ԱՄՆ–ը կոչ է արել Իրանին ազատ արձակել ամերիկացի «գործակալին»
Աշխարհ
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ–ն կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել իրանական ծագում ունեցող ամերիկացուն, ում պաշտոնական Թեհրանը ճանաչել էր որպես ԿՀՎ–ի գործակալ։
Մի օր առաջ իրանական հեռուստատեսությամբ ցույց են տվել Ամիր Միրզա Հեկմաթիին, ով հայտնել է, որ թափանցել է իրանական գաղտնի ծառայություններ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձել է կապվել Հեկմաթիի հետ Իրանում գտնվող Շվեյցարիայի դեսպանության միջոցով։ Նրա ընտանիքը հերքել է այն տեղեկությունները, որ իբր նա գաղտնի գործակալ է։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրանը լրտեսության համար ԱՄՆ–ի և Իսրայելի 15 քաղաքացիների էր ձերբակալել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ