Բայդենը հայտնել է՝ որ դեպքում կարող է ավարտվել հակամարտությունը Ուկրաինայում
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե ռուսական ուժերը դուրս բերվեն Ուկրաինայից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Նրա խոսքով՝ առանց դրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարգավորվի։
«Չեմ կարծում, որ հակամարտությունը կլուծվի այնքան ժամանակ, քանի դեռ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը [ուժերը] դուրս չի բերել Ուկրաինայից», - ասել է Բայդենը։