Խերսոնի կենտրոնում տեղադրվել է Ուկրաինայի դրոշը
Համաշխարհային Մամուլ«Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի կենտրոնում հայտնվել է Ուկրաինայի դրոշը։ Մոտենում է քաղաքի ազատագրումը»,-գրում է Unian-ը։
Տեղացի լրագրող Կոնստանտին Ռիժենկոյի խոսքով՝ Ուկրաինայի դրոշը կանգնեցվել է դիմադրության շարժման ակտիվիստների կողմից։
«Դիմադրության շարժումն ասում է՝ բարև, փառք Ուկրաինային, լուսանկարը՝ ահա»,- գրել է Ռիժենկոն՝ հրապարակելով լուսանկարի տեսքով փաստական իր ապացույցը։
Դատելով լուսանկարից՝ Ուկրաինայի դրոշը տեղադրվել է Խերսոնի շրջանային նահանգային վարչության շենքի դիմաց։