Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում:
Եվ դա պատահական չէ, քանի որ դուք իրականացնում եք չափազանց կարեւոր գործունեություն՝ ուղղված Արցախի ազգային շահերի պաշտպանությանը, հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը: Ձեր ամենօրյա սկզբունքային եւ հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր ազատ ու անկախ պետականության շարունակական ամրապնդումը: Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի պետություն, որի քաղաքացիները հնարավորինս պաշտպանված կլինեն արտաքին ու ներքին սպառնալիքներից, պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա: Եվ դրանում անկասկած մեծ է ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները այսուհետ եւս կցուցաբերեն անհրաժեշտ արհեստավարժություն ու պատրաստակամություն պետական բարդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:
Պետությունն էլ կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության գործունեությանը, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը ըստ ամենայնի աջակցելու գործընթացը:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»,– նշված է ուղերձում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան