Շվեդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում. Շվեդիայի ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՇվեդիան միջուկային զենք չի տեղակայի իր տարածքում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Թոբիաս Բիլստրոմը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Ստոկհոլմը օրինակ կբերի իր հարևաններից՝ Դանիայից և Նորվեգիայից, որոնց տարածքում միջուկային զենք չկա։
«Սա դեռևս Չափավոր կոալիցիոն կուսակցության երկարաժամկետ դիրքորոշումն է։ Մենք երբեք մտադրություն չենք ունեցել փոխել նախորդ կառավարության ներկայացրած դիմումի ժամկետները»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ շվեդական Proletären թերթը գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հետո Շվեդիան չի կարողանա խուսափել իր տարածքում ռազմակայանների և միջուկային զենքի տեղակայումից, չնայած այն բանին, որ Ստոկհոլմը բազմիցս դեմ է արտահայտվել դրան։
Մինչ այս, Շվեդիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բայդենը հայտարարել էր, որ դեմ չի լինի իր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայմանը դաշինքին միանալուց հետո։