ՈւՂԻՂ. Թյուրքագիտական գրքերի շնորհանդես Երեւանում
ՏեսանյութերԵրևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենում թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը։
Միջոցառման առաջին մասում կներկայացվի թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։
Իսկ շնորհանդեսի երկրորդ մասում կներկայացվի ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակները կներկայացնեն աշխատանքների հիմնական բովանդակությունն ու արդիականությունը, որին կհետևի հարց ու պատասխանի փուլը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru