ՌԴ ՊՆ-ն Zircon հրթիռների լրացուցիչ խմբաքանակ է պատվիրել. ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլՌԴ ՊՆ-ն արդյունաբերությունից Zircon հիպերձայնային հրթիռների լրացուցիչ խմբաքանակ է պատվիրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Ինչպես արդեն հաղորդվել է, Zircon-ի խմբաքանակի արտադրության առաջին պայմանագիրը կնքվել է 2021 թվականի ամռանը։ «Լրացուցիչ պայմանագիր են կնքել այս աշնանը», - ասել է աղբյուրը:
Նրա փոխանցմամբ՝ «աշնանային» պայմանագիրը մի քանի տասնյակ հրթիռների մասին է, այն պետք է ավարտվի 2023 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները մշակել և արտադրել են ափամերձ հրթիռային համակարգի շարժական կայան՝ Zircon հիպերձայնային հրթիռով։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ստանալու է երկու պրոյեկտ 22350 ֆրեգատ, որոնք զինված են լինելու Zircon-ով։