Մակրոնին քննադատել են Խերսոնի մասին Զելենսկու խոսքերի համար. Le Figaro
Համաշխարհային ՄամուլՖրանսիական Figaro հրատարակության ընթերցողները քննադատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Խերսոնից ռուսական զորքերը դուրս բերելու կապակցությամբ շնորհավորելու համար։
Գործակալության տվյալներով՝ որոշ ընթերցողներ վրդովված են եղել, որ Մակրոնը խոսել է անգլերեն՝ դրանով հրապարակայնորեն արտահայտելով իր ենթակայությունը ԱՄՆ-ին։ Մյուս օգտատերերը մտածում էին, թե արդյո՞ք Մակրոնը պատրաստ է ֆրանսիացիներին «ցրտի և սովի» դատապարտել հակառուսական քաղաքականության պատճառով:
«Հետաքրքիր է՝ Մակրոնը հասկանո՞ւմ է, որ իր հակառուսական քաղաքականությամբ ֆրանսիացիներին մահվան է դատապարտում ցրտից և սովից»,- գրել է ընթերցողներից մեկը։
«Ավելի լավ կլիներ, որ Մակրոնը ճանապարհ հարթեր խաղաղության բանակցությունների համար, քան շնորհավորեր Զելենսկիին ֆիկտիվ հաղթանակի կապակցությամբ։ Մեզ պետք չէ ևս մեկ համաշխարհային պատերազմ: Չափազանց կարևոր է նվազեցնել լարվածությունը Եվրոպայում»,- գրել է մեկ ուրիշը։