Ռուսաստանը կարող է օգտվել ԱՄՆ-ի խոչընդոտից. The Hill
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը կարող է օգտվել Լատինական Ամերիկայի հետ նավթի առևտրում ԱՄՆ-ի խոչընդոտից և լրացնել շուկայում առկա բացը: Այս մասին հայտարարել է The Hill-ի սյունակագիր Ջեֆրի Կուպֆերը։
«ԱՄՆ նավթի արտահանման մոտավորապես կեսը գնում է Լատինական Ամերիկա: Ամերիկյան մատակարարումների սահմանափակումների դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կարող է լրացնել շուկայում առկա բացը»,- ասել է Կուպֆերը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է արգելք սահմանել Ռուսաստանից արտերկիր բենզինի, դիզվառելիքի և այլ նավթամթերքների մատակարարման վրա։ Միայն իրական կյանքում նման գործողությունները կվնասեն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում սպառողներին: Բացի այդ, արտահանման դադարեցումը կվնասի Եվրամիությանը և միայն կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը:
Նա հավելել է, որ Ռուսաստանից մատակարարումների դադարեցման պատճառով նավթի գները դեռ կբարձրանան, ինչը դրականորեն կազդի Ռուսաստանի բարեկեցության վրա։ Ուստի ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր կայացրած որոշումների համար։