Ռուսաստանն արգելել է Կերչի նեղուցով նավերի անցումը Ազովի ծով. Թուրքիան դժգոհում է
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանն արգելել է Կերչի նեղուցով մի քանի նավերի անցումը Ազովի ծով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թուրքական գերատեսչության տվյալներով՝ պաշտոնական ծանուցում է ստացվել Ռուսաստանի Դաշնության ծովային վարչությունից։ Խոսքը նավերի մասին է, որոնք բեռնված են եղել Ռուսաստանի սահմաններից դուրս։
Հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում համաձայնագրեր են ստորագրել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ: Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: