Մահացել է «Տերմինալ» ֆիլմից Թոմ Հենքսի հերոսի նախատիպը
Գիտություն և Մշակույթ
Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում մահացել է իրանցի փախստական Մերան Քարիմի Նասերին, ով Սթիվեն Սփիլբերգին ոգեշնչել է ստեղծել «Տերմինալ» ֆիլմը, որը պատմում է օդանավակայանում արգելափակված ուղևորի մասին: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է օդանավակայանի ադմինիստրացիայի աղբյուրը, դա տեղի է ունեցել նոյեմբերի 12-ի կեսօրին։
Նա նաև հավելել է, որ իրանցին գումարի հետ կապված խնդիրներ չի ունեցել․ նա ապահովված է եղել Սփիլբերգի ֆիլմից ստացված հոնորարներով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Փարիզի օդանավակայանի երկարամյա բնակիչը հոգեպես ամբողջովին առողջ չէր և կարծում էր, որ իբր դեռ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի, ուստի նորից վերադարձել էր օդանավակայան։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru