«Առավոտ». ԲՀԿ խոսնակը՝ Հմայակի Հովհաննիսյանի մտափայլատակումների մասին
Հայկական Մամուլ
Անդրադառնալով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմանը, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, և Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ «Առավոտ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հակադարձեց. «Դա Հմայակ Հովհաննիսյանի երկնած հերթական «սենսացիան» է: Հ. Հովհաննիսյանին պարզապես խորհուրդ կտամ այդքան ջանք ու եռանդ չթափել «բացահայտումներ» անելու բարդ ու դժվարին գործում, ինչպես նաև՝ սենսացիաներ հրահրելու, ավեփ լավ է՝ միանգամից, ոչ թե ժամանակ առ ժամանակ մտափայլատակումներ ունենալ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա զերծ կմնամ այդօրինակ անլուրջ հայտարարությունները մեկնաբանելուց»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ