ԱՄՆ Կոնգրեսը պետք է փորձի Ուկրաինան չդարձնել արտաքին օգնությունից լիովին կախված երկիր․ Fox News
Համաշխարհային ՄամուլFox News-ի սյունակագիր Ջեյ Կարաֆանոն ասել է, որ Ներկայացուցիչների պալատում և Սենատում հանրապետականների մեծամասնության դեպքում Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցումը կփոխվի, բայց ոչ այնքան, որքան շատերն են սպասում:
«Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հետընթաց մի սպասեք»,- խորհուրդ է տվել լրագրողը։
Նա բացատրել է, որ հանրապետականները կշարունակեն աջակցել Կիևին, բայց միևնույն ժամանակ կենտրոնանալու են իրական օգնության վրա՝ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վատնող քաղաքականության փոխարեն։ Նրանք կսկսեն նաեւ Եվրոպայից պահանջել Ուկրաինայի զինված ուժերին ուղղված աջակցության ծավալների ավելացում։
Հեղինակը հավելել է, որ այս դեպքում Կոնգրեսը պետք է փորձի Ուկրաինան չդարձնել արտաքին օգնությունից լիովին կախված երկիր։