«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը նախագահի լավագույն թեկնածուներից մեկն է
Հայկական Մամուլ
«Ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով' Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն մասին, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը' խոսելով Նիկոլ Փաշինյանի' որպես ՀԱԿ-ի նախագահական թեկնածու լինելու մասին:
«Երբ ՀԱԿ-ում ասում են' Լ. Տեր-Պետրոսյանը մի բան գիտի, մենք էլ ասում ենք՝ եթե մի բան գիտի, թող իր իմացածն ավարտին հասցնի: Սա է մեր մոտեցումը, հակառակ դեպքում, Նիկոլը երիտասարդ է, իմ նշած բոլոր պարամետրերով լավագույններից մեկն է, եթե ոչ' լավագույնը»,- ասել է նա' ավելացնելով, որ խնդիրն այն է, թե առաջին հերթին' ՀԱԿ-ը, այնուհետև' ամբողջ ընդդիմադիր դաշտն այս պահին Ն.Փաշինյանի շուրջ համախմբելու հնարավորությունը որքա՞ն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ