«ՀԺ». «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը, դատարան էր ներկայացել սպորտային համազգեստով
Հայկական Մամուլ
Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը` Նորայր Հայրապետյանը, դատարան էր ներկայացել սպորտային համազգեստով: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` սա հատկապես ուշագրավ է, որովհետև հունիսի 17-ին «Հարսնաքարում» ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվամբ ավարտված ծեծը սկսվել էր այն բանից, որ Ավետյանը ռեստորան էր գնացել սպորտային համազգեստով:
Ինչպես թերթը հայտնել էր, ըստ պաշտոնական տեղեկանքի, Նորայր Հայրապետյանը ռեստորանի անվտանգության աշխատակիցն էր, մինչդեռ ամբաստանյալին ճանաչողները պնդում են, որ նա ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամն է: Ի դեպ, երեկ առաջին անգամ դատարան էր ներկայացել նաև տուժող ռազմաբժիշկներից Արտակ Բայադյանը: Երեկ նա «ՀԺ» թղթակցին ասել է, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, ըստ որի` իրեն և իր գործընկերներին ծեծողներն առնվազն 15 հոգի էին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ