«Առավոտ». Ինչի՞ պետք է ԱԳ նախկին նախարարը դրսից հովանավորվի
Հայկական Մամուլ
«Գիտեք, ասում են` ընկածին պիտի չխփես, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Երկրապահ կամավորականների միության անդամ, շատ վատ եմ նայում, որ իմ երկրի չինովնիկը որևէ այլ երկրից փողեր է ստանում: Ես շատ վատ եմ նայում դրան»,- երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի մասին այսպիսի տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը: Նրա խոսքերով՝ «ես ի՞նչ գիտեմ, նա իր աշխատած տարիներին է՞լ է ստացել, ֆինանսավորվել այլ աղբյուրներից, թե՞ ոչ»:
Թերթի դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը մանրամասն բացատրություններ տվեց, որ այդ փողերը «Սիվիլիթասի փողերն են եղել' պարոն Ղազարյանը պատասխանեց. «Դե, հիմա: Գիտե՞ք ինչ, ՀՀ արտաքին գործերի նախարարը երևի թե նախկին չպիտի լինի: Ինքը միշտ պետք է մնա հավատարիմ իր հանրապետությանը: Եվ հոգով, և սրտով պիտի մնա հանրապետության արտաքին գործերի նախարար: Ինչի՞ պետք է ինքը դրսից' «Սիվիլիթաս», թե այլ թաս, կազմակերպություն ունենա ու դրսից հովանավորվի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ