«Ժողովուրդ». Շիրակի մարզպետի բիզնեսը
Հայկական Մամուլ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անհետանալուց հետո տախտակի ներկրման բիզնեսով հիմա զբաղվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' նա տախտակ է ներկրում ոչ միայն Վրաստանից, այլև Արցախից: Սակայն մարզպետը, լսելով թերթի' այդ մասին տրված հարցը, խիստ զայրացավ թե նման տեղեկություններով վարկաբեկում են իրեն:
«Հիմարություն է, առաջին անգամ եմ լսում նման բան, ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա և անջատեց հեռախոսը: Սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հիմա նա հայտնի «ՏԷՑ-ի կրուգ»-ում փայտամշակման գործարան է հիմնել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ