Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Չինաստանի նախագահի հետ. AFP
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերսկսել երկխոսությունը և հաստատել «զսպված հավասարակշռություն» երկուշաբթի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ Բայդենը վճռական է կապերն ամրապնդելու հարցում՝ երաշխիքներ հաստատելով, որոնք կօգնեն ապահովել, որ տերությունների միջև «մրցակցությունը չվերածվի հակամարտության»։
ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 13:30-ին։ Հաջորդ միջոցառումը նախատեսված է Երևանի ժամանակով 17:30-ին։ Բայդենը «կպատասխանի լրագրողների հարցերին և մեկնաբանություններ կանի»։