Պետք է մինչև 2023 թվականը ստեղծել ԵՄ արագ արձագանքման ուժեր. Բորել
Համաշխարհային ՄամուլԵՄ-ի մինչև 5000 մարդուց բաղկացած արագ արձագանքման ուժեր պետք է ստեղծվեն և պատրաստ լինեն տեղակայման արդեն նոր տարվան ընդառաջ, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բորելի խոսքով՝ պաշտպանության նախարարները նախատեսում են արձագանքման ուժերի հետ դիտարկել և ուսումնասիրել երկու սցենար։
«Այսօր [նոյեմբերի 15-ին] մենք կքննարկենք երկու օպերատիվ սցենարներ, որոնցում Եվրամիությունը կարող է օգտագործել իր արագ արձագանքման ուժերը», - ասել է Բորելը:
Ինչպես հավելել է կազմակերպության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը, օպերատիվ ուժերը պետք է պատրաստ լինեն արդեն 2023 թվականին։
ԵՄ արձագանքման ուժերի տեղակայման հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: