Բայդենն ու Ֆերնանդեսը չեն մասնակցել G20-ի գագաթնաժողովի ընթրիքին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի և Արգենտինայի նախագահներ Ջո Բայդենը և Ալբերտո Ֆերնանդեսը չեն ներկայացել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ոչ պաշտոնական ընթրիքին։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Արգենտինայի առաջնորդն իրեն լավ չի զգացել։ Նրա բժիշկները որոշել են անհրաժեշտ ախտորոշիչ թեստեր անցկացնել՝ բարդություններից խուսափելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը վերջինն է ժամանել հյուրանոց, որտեղ անցկացվում է G20-ի գագաթնաժողովը։ Նա միջոցառման վայր է ժամանել մյուս պատվիրակություններից 30 րոպե ուշ։