Կրեմլը պարզաբանել է Խերսոնի՝ մայրաքաղաքի հետ կապված իրավիճակը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Խերսոնի մարզի մայրաքաղաքի հետ կապված իրավիճակը այնտեղից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, գրում է Gazeta-ն։
«Այլ որոշումներ չեն ընդունվել», - ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ Խերսոնը շարունակում է մնալ տարածաշրջանի մայրաքաղաքը՝ չնայած ռուսական զորքերի տեղափոխմանը։
Նոյեմբերի 9-ին Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է, որ ապարդյուն է պաշտպանություն կազմակերպել Դնեպրի աջ ափին՝ Խերսոնի շրջանում։ Շոյգուն հրամայել է զորքերին հետ քաշվել գետի ձախ ափ։
Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների պետական իշխանության հարցերը դաշնային իշխանությունների հետ համակարգելու կարգի մասին։