Սիրիայի ակտիվիստները հաղորդում են տասնյակ անհետ կորած մարդկանց մասին
Մերձավոր Արևելք
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության աշխատակիցները Սիրիայում հայտարարել են, որ երկրում հակամարտության սկզբից մինչ օրս նվազագույնը 28 հազար մարդ է անհետ կորել՝ հայտնվելով կառավարական զորքերի ձեռքում:
Նրանք պնդում են, թե իրենց ձեռքի տակ գտնվում է 18 հազար մարդու անուն պարունակող ցուցակ, որոնք անհետացել էին հակակառավարական ելույթների սկսվելուց հետո: Նրանք հաղորդում են ևս 10 հազար նմանատիպ դեպքերի մասին:
Avaaz անվամբ ակտիվիստների խմբավորումը հայտարարել է, որ «ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ սիրիական իշխանությունների կողմից կազմակերպած ահաբեկչությունների պայմանում»: Ակտիվիստները պլանավորում են իրենց տեղեկությունները հավաստիացնող անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ հետաքննություն սկսելու համար:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք արձանագրել են սիրիացիների ցուցմունքները, որոնք պատմում են, թե ինչպես են կառավարական ուժերն առևանգել իրենց ամուսիններին և երեխաներին. հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ