Տուվալու պետությունը ծրագրում է ստեղծել իր թվային տարբերակը
Գիտություն և ՄշակույթՏուվալու պետությունը ծրագրում է ստեղծել իր թվային տարբերակը՝ գլոբալ տաքացման և ծովի մակարդակի բարձրացման հետևանքով լիակատար ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Լրացված իրականություն (AR) և վիրտուալ իրականություն (VR) տեխնոլոգիաներ կպահանջվեն նոր տարածք մուտք գործելու համար, երեքշաբթի ասել է Խաղաղօվկիանոսյան երկրի արտաքին գործերի նախարար Սայմոն Քոֆին՝ առցանց ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովում (COP-27), որն անցկացվում է Շարմ էլ-Շեյխում։
«Քանի որ մեր հողը անհետանում է, մենք այլ ելք չունենք, քան դառնալ առաջին թվային երկիրը: Մեր հողը, մեր օվկիանոսը, մեր մշակույթը մեր ժողովրդի ամենաարժեքավոր ակտիվներն են: Եվ որպեսզի պաշտպանենք նրանց վնասից, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ֆիզիկական աշխարհում, մենք նրանց կտեղափոխենք «ամպ»», - ասել է նա՝ խոսելով կղզու թվային պատճենի ֆոնին։
Նման քայլը ներառում է պետության թվային պատճենի վերբեռնում մետավերսում՝ առցանց տարածություն, որի հետ փոխգործակցության համար օգտատերերը պետք է օգտագործեն լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ։