Արևմուտքն իրեն շատ շուտ անվանեց հաղթող Ուկրաինայում. The Telegraph
Համաշխարհային ՄամուլԱրեւմուտքը շատ շուտ իրեն հաղթող համարեց Ուկրաինայում ռազմական հակամարտությունում, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
«Արևմուտքը չի կարող ձերբազատվել այն մտքից, որ Ուկրաինայի մարտադաշտերում հեքիաթային ավարտ է հասունանում.»,- հոդվածից մի հատված մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նյութի հեղինակ Շերել Ջեյքոբսը պնդում է, որ ուկրաինացի զինվորականների՝ Խերսոն մտնելուց հետո ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իրենց համոզել են Ուկրաինայի հաղթանակի մեջ, սակայն իրականում հակամարտությունը դեռ հեռու է ավարտվելուց, և Ռուսաստանը մտադիր չէ հանձնվել:
Ըստ Ջեյքոբսի՝ շատ զարգացող երկրներ հրաժարվում են աջակցել Արեւմուտքին։ Բացի այդ, Չինաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան նույնպես չհակադրվեցին Ռուսաստանին։
«Եթե Կրեմլը կրկին սաստկացնի հարձակումը, Ամերիկայի ռազմական հնարավորությունները սահմանափակ են: Պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վճռականությունը խախտելու նրա ծրագիրը մինչ այժմ ձախողվել է»,- ասվում է հոդվածում։