Լեհաստանում ընկել են ուկրաինական S-300 համակարգի տարրերը. ՌԴ ՊՆ
Համաշխարհային Մամուլ
Փորձագետները Լեհաստանում պայթյունի վայրից արված լուսանկարներում հրթիռի բեկորները նույնականացրել են ուկրաինական С-300-ի տարրերի հետ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Ռիա Նովոստին։
ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ զինվորականները ոչ մի թիրախ չեն խոցել ուկրաինալեհական սահմանի տարածքում, և Մոսկվայի մասնակցության մասին Վարշավայի բոլոր հայտարարությունները սադրանք են։
G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների արտակարգ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ նախնական տվյալները չեն հաստատում, որ ընկած հրթիռը ընկել է Ռուսաստանից։ Պենտագոնից հայտնել են, որ իրենք մտադիր են գործել ոչ թե շահարկումներով, այլ փաստերով, որոնք պարզաբանելու համար բավական հնարավորություններ կան։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից