Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի վրա
Մերձավոր Արևելք
Իսրայելական ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 18-ի գիշերը օդային հարված են հասցրել Գազայի հատվածի վրա. փոխանցում է Agence France-Press-ը:
ՀԱՄԱՍ-ի գրոհայինների բազայի վրա Իսրայելի կազմակերպած օդային հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա հրթիռային կրակոցներ են հնչել:
Իսրայելական ռազմական ուժերը հաստատել են հարձակման փաստը՝ հայտարարելով, որ իրենց հարձակման թիրախն է եղել ՀԱՄԱՍ շարժման բազան:
Անցյալ հանգստյան օրերին իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում Գազայի հատվածում զոհվել էր 5 գրոհային, այդ թվում՝ մուսուլման-սալաֆիների առաջնորդներից մեկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ