ԵՄ-ն կփոխհատուցի երրորդ երկրների վնասը. Բորել
Համաշխարհային ՄամուլԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխհատուցել երրորդ երկրներին հասցված վնասը, եթե նման բան լինի՝ կապված հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Պատժամիջոցների հետևանքները պետք է ուշադիր չափվեն։ Դրանք չպետք է ազդեն լոգիստիկ գործոնների վրա: Երեկ [նոյեմբերի 16-ին] մենք շատ արդյունավետ քննարկում ունեցանք կոնկրետ հարցերի շուրջ, որոնց մենք կցանկանայինք շատ ուշադիր անդրադառնալ»,- ասել է Բորելը:
Ինչպես հավելել է Բորելը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներից բխող հետևողական կոլեկտիվ վնասի առկայության դեպքում նախատեսվում է փոխհատուցել դրանք։
Այսպիսով, ԵՄ դիվանագիտության ղեկավարն արձագանքել է այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ն կարող է երաշխիքներ տալ, որ պատժամիջոցները չեն ազդի Ղազախստանի տնտեսության վրա։