Աշխատավարձերը բարձրանում են. ԿԲ նախագահի տեղակալ
ՏնտեսությունԱշխատավարձերը բարձրանում են, աշխատաշուկան ակտիվանում է։ Այս մասին նոյեմբերի 17-ին «Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, պետության եւ բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պահանջարկի հիմնական դրայվերը օտարերկրյա այցելուներն են, իսկ ՀՆԱ-ի աճի հիմնական մասը բաժին է ընկնում շինարարության եւ ծառայությունների ոլորտներին։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականին գրանցվել է կապիտալի եւ մարդկանց ներհոսք Հայաստան։ «Նրանցից Հայաստանում մնացել է 50 հազար մարդ։ Ընդ որում, մենք հստակ չգիտենք՝ նրանք վերաբերում են ռեզիդենտներին, թե՝ ոչ ռեզիդենտներին։ Մարդիկ երբեմն հաշիվներ են բացում հայաստանյան բանկերում եւ լքում երկիրը»,-նշեց Խաչատրյանը։