«Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիայի» չվերթները
Հայաստան
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքների սպասարկումը։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան, ով նշեց նաև, որ որոշակի գումար փոխանցվել է արդեն, բայց, այնուամենայնիվ, թռիչքները կասեցվել են։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանն երեկ ևս մեկ անգամ դադարեցրել էր թռիչքների սպասարկումը և պարտեքրի որոշակի մաս փակելու համար ժամանակ էր տվել մինչև այսօր առավոտյան ժամը 11.15-ը։
Նշենք նաև, որ «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը վաճառում է ընկերության բաժնետոմսերը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի