Լիբիայում բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 11-ի
Մերձավոր Արևելք
Լիբիայում տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի և նոր կառավարությանն աջակցող ուժերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհերի քանակը հասել է 11-ի. փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Բախումները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Քադաֆիի կողմնակիցների կողմից վերահսկվող Բանի Վալիդ քաղաքում: Զինված ջոկատները պահանջել են իրենց հանձնել Քադաֆիի սպանության համար մեղադրվող Օմրան Շաբանի առևանգման մեջ մասնակցություն ցուցաբերած անձանց:
2012թ. հուլիսին Շաբանի առևանգման ժամանակ ծագած կրակահերթից վերջինս վիրավորվել էր և տեղափոխվել Ֆրանսիա բուժման նպատակով, որտեղ և այս սեպտեմբերին վախճանվել էր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ