Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ջրերի ուղղությամբ։ Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը հայտնել է, որ արձակումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Արձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը սպառնացել է «կոշտ» ռազմական պատասխան տալ ԱՄՆ-ի քայլերին՝ իր դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու համար:
Նախարար Չոյ Սոն Հին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների վերջին եռակողմ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները Կորեական թերակղզում լարվածությունը «ավելի անկանխատեսելի» կդարձնեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)