The Daily Telegraph. Աֆղանստանում մարմնավաճառությունից հրաժարվելու պատճառով գլխատել են կնոջ
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվող անձանց: Դաժան վրեժխնդրության պատճառ էր հանդիսացել սեփական մարմինը վաճառել չցանկանալու կնոջ որոշումը: Ընդ որում, կավատի դերում հանդես են եկել զոհի սեփական ամուսինն ու նրա ազգականները:
Հերաթ նահանգում անցյալ շաբաթ կատարված 20-ամյա ամուսնացած երիտասարդ այս կնոջ սպանության համար մեղադրվում է նրա ամուսինը, սկեսրայրն ու սկեսուրը: Նրանք բոլորը ձերբակալված են, հաղորդում է թերթը՝ հղում կատարելով Հերաթի ոստիկանությանը:
Ինչպես նաև կալանավորվել է Նաջիբուլլա անունով մի երիտասարդ, ով ցանկացել է վճարել նրան ինտիմ ծառայությունների դիմաց, որից հետո գլխատել է կնոջը:
Սպանված Մա Գյուլն ամուսանցել էր 4 ամիս առաջ: Այդ ընթացքում նրա սկեսուրը բազմիցս փորձել է ստիպել նրան մարմնավաճառությամբ զբաղվել: Հարցաքննության ընթացքում Նաջիբուլլան հայտնել է, որ հենց կնոջ սկեսուրն է համոզել իրեն սպանել իր հարսին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում