Կանդահարում մահապարտն ամերիկյան հետախուզության երկու աշխատակից է պայթեցրել
Աշխարհ
Ամերիկյան հետախուզության երկու աշխատակից է զոհվել Կանդահարում՝ մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետևանքով. գրում է Newsru.com-ը:
Այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչները: Պայթյունը տեղի է ունեցել աֆղանական հատուկ ծառայություններին պատկանող շենքում:
Ամերիկյան ներկայացուցիչների խոսքերով՝ զոհվածներից մեկն աշխատում էր Կենտրոնական հետախուզական վարչությունում: Նրա անունը չի հրապարակվում: Հարձակման զոհ է դարձել նաև զինվորական վերլուծաբան 24-ամյա Բրիտանի Գորդոնը:
ՆԱՏՕ-ում հայտարարում են, որ մահապարտն աֆղանական հետախուզության աշխատակից է եղել: Սակայն Քաբուլում այդ տեղեկությունը հերքում են:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ աֆղանական զինվորականները կամ ոստիկանները գնդակահարում են օտարերկրյա զինծառայողներին: Այս տարի 50 նման հարձակում է տեղի ունեցել. դրանց զոհ է դարձել 51 մարդ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան