Այցելություն ԱԻՆ մարզային կառույցներ
Հայաստան
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է մարզային փրկարարական վարչություն, որտեղ նրան ընդունել է վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանը: Մարզպետը ծանոթացել է կառույցի աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել ընթացիկ տարում կառույցի կողմից իրականացված ծառայությունների մասին, խոսել աշխատատանքների կազմակերպչական արդյունավետության ապահովման շուրջ:
Այնուհետև մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատ և ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Համլետ Նազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել տեխնիկական զինվածությանը և զրուցել աշխատանքային խնդիրների շուրջ:
Մարզպետը եղել է նաև մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում, որտեղ տեսչության պետ Արամ Եղոյանը ներկայացրել է կառույցի գործունեության մանրամասներ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի