Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով՝ 4 սիրիացի զինվոր է զոհվել
Համաշխարհային ՄամուլՍիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, մեկը վիրավորվել է, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին, գրում է Ռիա Նովոստին։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով ժամը 6:30-ին ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին երկրի կենտրոնում և ափին, և Միջերկրական ծովի վրա՝ Բանիյաս քաղաքի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը։
«Ագրեսիայի արդյունքում՝ չորս զինվոր է զոհվել, մեկը վիրավորվել է, նյութական վնաս է հասցվել», - ասել է աղբյուրը։
Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին սիրիական «Շայրաթ» օդանավակայանի վրա։ Երկու սիրիացի զինվոր սպանվել էր, երեքը՝ վիրավորվել։